Ջերմոցային էֆֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ։ 2000թ․ աշխարհում այրվել է 15մլրդ տ․ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO2 գազով։ Դարի սկզբում CO2-ի բաղադրությունը կազմում էր 0,029% , դարակեսին հասավ 0,033%-ի իսկ դարի վերջին 0,04%-ի։ 1970-ական թթ․ Մ․Ի․ ԲԲուդիկոն ուսումննասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերոււմ CO2 գազը մթնոլորտում տարբեր տոկոսայի պարնակություն է ունեցել․ դրա հետևանքով էլ կլիմայյական փոփոխություններ են եղել։ Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10 տարում 0,3°-ով, որը լուրջ վտանգներր կարող է առաջացնել։ Ենթադրվում է, որ 2025թ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5°-ով։ ՀՀ-ում նույնպես նկատվում է ջերմաստիճանիչ բարձրացում ։ Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանությունը։ Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանոււշակագույն ճառագայթներից։ Սակայն մարդը, թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, O3-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտագավոր հետևանքներ կարող է առաջացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *