Լոռու մարզ

Եթե մշակութասեր ես՝ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններից շուրջ 3054-ը տեղակայված են Լոռու մարզում: Մարզի տարածքում են գտնվում համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդգրկված երկու հուշարձան` Հաղպատի ու Սանահինի հրաշակերտ վանական համալիրները:  Լոռիում են իրենց արվեստն ու արհեստն արարում մի շարք նմանը չունեցող արվեստագետներ և արհեստավորներ: Կամ թե թումանյանական Լոռու Փամբակ գյուղում՝ լսել և տեսնել ստվերների և տիկնիկային թատրոնի միջոցով բեմադրված Լոռվա հին ու բարի հեքիաթները:   Եթե բնության սիրահար ես՝ Լոռին յուրաքանչյուր եղանակին կարելի է տեսնել նոր ներկապնակով: Յուրաքանչյուր տեսարան Լոռիում գունեղ է և ապշեցնող: Այստեղ են գտնվում մի շարք բնության հուշարձաններ, ինչպես նաև քայլարշավային արահետներ, որոնք կուղեկցեն քեզ դեպի Լոռվա թաքնված և չբացահայտված անկյունները:   Եթե արկածասեր ես՝ Լոռին տալիս է արկածային մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորություն: Վստահաբար սոցիալական ցանցերում տեսել ես Լոռվա հայտնի սպորտաձևը՝ ռաֆթինգը, մարզի կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս փորձելու ռաֆթինգը թե՛ ամռանը՝ Դեբեդ գետում, թե՛ ձմռանը Լոռվա ձյունածածլ սարերում:   Հնարավոր է նաև գնալ ձիավարության և ժայռամագլցման:   Եթե գաստրո զբոսաշրջության սիրահար ես՝ «Չգիտե՞ք ինչ բան է կոնչոլը։ Լոռեցիք լավ գիտեն։ Հնում, անճար մարդու համար համով կերակուր էր կոնչոլը։ …մեր տատերը մի խորամանկ կերակուր էին հնարել։ Մի գդալ յուղ էին «դաղ անում» կաթսայի մեջ, ջուր լցնում վրան և երբ եռում էր, մի ձու էին կոտրում մեջը։ Հետո սնդուկում ինչքան հաց կար մեկ-մեկ կտորներով լցնում էին մեջն ու պոչն այրված փայտի խուփը դնում վրան»։ Վ․ Անանյան   Լոռին հայտնի է նաև իր պանիրների տեսակներով, ինչպես նաև ուտելի խոտաբույսերի բազմազանությամբ:   Լոռիում են անց կացվում մի շարք փառատոներ ևս. խորովածի փառատոնը՝ Ախթալայում, պանրի փառատոնը՝ Տաշիրում, ուտելի բույսերի փառատոնը՝ Դսեղում, հապալասի փառատոնը՝ Մարգահովիտում և Բերքի տոնը Լոռու մարզի գյուղական համայնքներում:    Մարզում գործում են չորս այցելուների տեղեկատվակլան կենտրոններ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *