Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքը:  Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:

Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցինի կողմից։ Վանքը ծաղկունք է ապրել 12-րդ դարի վերջին – 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

տաճարը և ընկոիզենին

3.Ինչպե՞ս ես հասկանում  ‹‹ Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››  նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։

տաճարը հոգևոր վայր է որտեղ գտնում ես հոգու հանգստություն

4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *