Ֆեռնան Մագելան

Ֆեռնան (Ֆեռնանդո)Մագելան (Մագալյաենշ)[2][3] (պորտ.՝ Fernão de Magalhães, իսպ.՝ Fernando (Hernando) de Magallanes, լատ.՝ Ferdinandus Magellanus, մոտ 1480[1], Ponte da Barca, Պորտուգալիայի թագավորություն – ապրիլի 27, 1521, Մակտան, Սեբու, Կենտրոնական Վիսարյա, Վիսարյան կղզիներ, Ֆիլիպիններ), պորտուգալացի և իսպանացի ծովագնաց։ Նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ 1517 թ. Պորտուգալիայից մեկնել է Իսպանիա, 1519-1521 թթ. ղեկավարել է 5 նավից կազմված իսպանական արշավախումբը, որի նպատակն էր արևմտյան նավարկության ուղիով հասնել Մոլուքյան կղզիներ։ 1520 թ. հասել է Լա Պլատայի գետաբերան, հայտնագործել Սան Մաթիաս և Սան Խորխե ծոցերը, անցել իր հայտնագործած նեղուցով (Մագելանի նեղուց), կտրել Խաղաղ օվկիանոսը (17000 կմ), հասել Ֆիլիպինյան կղզիներ, որտեղ սպանվել է տեղացիների հետ ընդհարման ժամանակ։ Արշավախմբի միայն մեկ նավ է վերադարձել Իսպանիա՝ հարավից շրջանցելով Աֆրիկան։ Մագելանի նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գնդաձևությունը և Համաշխարհային օվկիանոսի առկայությունը։ Այդպիսով՝ նա դարձել է առաջին եվրոպացին, ով նավարկել է այդ ուղիով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *