Փառանձեմ թագուհի

Փառանձեմ Սյունի (նաև Փառանձեմ թագուհի4-րդ դարՍյունիք – 369), Մեծ Հայքի թագուհի, Տիկնանց Տիկին, Գնել Արշակունու, ապա Մեծ Հայքի Արշակ Բ արքայի երրորդ կինը, Սյունյաց նահապետ և հայոց սպարապետ Անդովկ Սյունու դուստրը, մորական կողմից Մամիկոնյանների նախարարական տոհմից, Պապ թագավորի մայրը, Սյունիների նախարարական տոհմից։Նախքան Արշակ Բ-ի հետ ամուսնանալը, Փառանձեմ Սյունին կնության էր տրվել վերջինիս եղբորորդուն՝ Գնել Արշակունուն։ Արշակ Բ-ի մյուս եղբոր՝ Արտաշեսի որդին՝ Տիրիթը սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը, գեղեցկուհի Փառանձեմին։ Որպեսզի իրենով անի Փառանձեմին, գրգռում է Արշակ Բ-ին, որ իբր թե Գնելը ուզում է նրան սպանել և գահը հափշտակել։ Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու և այստեղ՝ 359 թվականի օգոստոսի 29-ին, Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին։ Բայց հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան[1]։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ Սյունուն։ Փառանձեմը հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»։ Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *