Արշակ 2 վերլուծություն

Արշակ երկրորդը Արշակունիների արքայատոհմի ամենավառ ներկայացուցիչն է: Նա պարսից Շապուհի կողմից կուրացված Տիրանի որդին է, թագավորել է 345-367 թվականներին:Տարբեր պատմաբանների մոտ Արշակը բնութագրվում է տարբեր կերպ: Այսպես`լատին մատենագիր Ամմիանոս Մարկելլինոսն իր Պատմություն գրքում գրում է, որ Արշակը ոչնչով չտարբերվող արևելյան թագավոր էր, ում երկրի ճակատագիրը մեծ մասամբ կախված էր այլ պետությունների կամքից: Հայ մատենագիրների մոտ Արշակը ներկայացվում է որպես հերոս, փառասեր, ինչպես նաև որպես վախկոտ ու փոքրոգի թագավոր:Հայոց պատմության կարևոր էջերն Արշակը գրեց երկու անհատականությունների հետ միասին` Ներսես Մեծի և Վասակ Մամիկոնյանի:Արշակը հայոց գահին նստեց 345 թվականին: Գահակալության առաջին տարիները խաղղ էին, քանզի Բյուզանդիան և Պարսկաստանը զբաղված էին այլ կռիվներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *