կենսաբանությունը որպես գիտություն  Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ:Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված:Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը` իր բոլոր դրսևորումներով: Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից:

2Կենսաբանության մասնաճուղերը այլ գիտությունների հետ Կենսաբանության բնագավառները բաժանվում են ըստ կյանքի կազմավորման մակարդակների, հետազոտվող օրգանիզմի տեսակի և հետազոտման մեթոդի՝ , կենսաքիմիան որը, օրինակ, ուսումնասիրում է կյանքի քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը՝ կենսամոլեկուլների միջև բարդ փոխհարաբերությունները, բջջաբանությունը կյանքի պարզագույն միավորը՝ բջիջը, ֆիզիոլոգիան՝ հյուսվածքների,օրգանների  և օրգան համակարգերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները, էկոլոգիան՝ օրգանիզմների և միջավայրի փոխազդեցությունը,էվոլուցիոն կենսաբանությունը՝ գործընթացները, որոնք ապահովում են կյանքի բազմազանությունը։Կենսաբանական գիտության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբուքներ , դրանք են ՝ բջջային տեսությունը, էվոլուցիոն տեսությունը, գենային տեսությունը և հեմոստազը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *