Առաջադրանք

>>:


1Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է 

Ձեռքից ձեռք, անթիվ_անհամար, տիեզերագնաց_օդաչու, փողոցից փողոց, հինգ_վեց, տասից տասնհինգ, փունջ_փունջ, մուգ կարմիր, բաց կանաչ, տխուր_ տրտում։ 

2 Գրել մեկ բառով 

Արյուն-քրտինք թափել, փշուր-փշուր անել, գալար-մալար գալ, երդում-պատառ ուտել, խաղք-խայտառակ դառնալ,  պատառ-պատառ անել, զինաթափ անել, թիկն տալ, կուչ գալ։ 

3.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը: 

Առաջադրված հարցը դժգոհությունների (տեղի տվեց, տեղիք տվեց)։ 

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր սրճարան է բացվել։ 

Գեղեցիկը (հասկացություն, հասկացողություն) է գեղագիտության մեջ։ 

Գյուղում պարբերաբար կրկնվող հողի (սողանքները, սահանքները)  մեծ խնդիրներ էին առաջացնում բնակչության շրջանում։ 

4Նշել թվերի ճիշտ հերթականությունը, որը համապատասխանում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը։ 

1․ Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին: 

2․ Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ: 

3․ Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու   անվնաս իջնում Որոտան գետի ափին։ 

4․Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը: 

4,1,3,2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *